Հրատապ թեմա Հայաստանում
Ամանորի պայթուցիկների պատճառով երեխաներ են տուժել

Ամանորի գիշերը «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց դիմել է 12 մարդ, ովքեր տուժել են հրավառության պարագաներից ու պայթուցիկ նյութերի սխալ կիրառումից։ Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը, ով Ամանորի գիշերը կլինիկայում հերթապահել էր:
Բժշկուհու փոխանցմամբ՝ տուժածներից երեքը երեխաներ էին։
«Հարկ եմ համարում նշել, որ բոլոր դեպքերն ունեցել են բարեհաջող ելք։ Բացառություն էր 18-ամյա մի երիտասարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց Գյումրիից։ Նրա մոտ առկա էր ձեռքի ծանր վնասվածք, ինչի արդյունքում ձեռքերի երեք մատները պահպանել չհաջողվեց», - պատմել է Թ․Ասատրյանը։
Բժշկուհու խոսքերով՝ տուժած քաղաքացիների մոտ, հատկապես երեխաների, առաջանում են նաև հոգեբանական խնդիրներ՝ սթրես։
«Պայթուցիկ նյութերի գործածությունից առաջացած աղմուկը չափազանց վտանգավոր է մարդու առողջության համար: Երեխաների մոտ, սթրեսից բացի, պայթյունի հարվածային ալիքն ազդում է լսողական համակարգի վրա, որը փաստում են քիթ-կոկորդ-ականջաբանները: Տարիներ շարունակ Ամանորի օրերին կլինիկա են դիմում պայթուցիկներից ծանր վնասվածքներ ստացած անձինք ո՛չ միայն ձեռքերի, այլև ոտքերի, դեմքի, աչքերի շրջանում: Ցավալին այն է, տարեցտարի գրանցվում է պայթյունից առաջացած վնասվածքներով հիվանդների աճ: Ինչո՞ւ խնդրին պետական մակարդակով լուծում չի տրվում: Իմ կարծիքով, պետք է պետականորեն արգելվի պայթուցիկ նյութերի ազատ վաճառքը։ Այդ եզրակացության են եկել բոլոր զարգացած երկրները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, եթե փորձես սեփական տան բակում կիրառել պայթուցիկ նյութեր, անմիջապես քեզ կայցելի ոստիկանությունը »,- ընդգծել է բժշկուհին։ Պայթուցիկ նյութերի գործածությունից տուժած քաղաքացիները նույնպես հորդորում են չկիրառել հրավառության պարագաներ: Սևակ Տիտանյանը, ով Ամանորի գիշերը պայթուցիկի սխալ կիրառության պատճառով ստացել էր ոտքի և ձեռքի մատների վնասվածք, իշխանությունից խնդրում է արգելել պայթուցիկ նյութերի վաճառքը Հայաստանում: Իսկ տասներկուամյա Գևորգ Գասպարյանը, որի ձեռքի մեջ պայթյունից հետո ո՛չ միայն ձեռքն էր վնասվել՝ ոսկրի կոտրվածքով, այլ նաեւ ուներ լսողության խանգարման խնդիրներ, խորհուրդ է տալիս թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, երբևիցե չկիրառել պայթուցիկ իրեր:
Ռուսաստանից Հայաստանում պայմանագրային աշխատող Ռոման Պոլտորացկին երեխաներին ուրախացնելու համար հրավառության արդյունքում ստացել էր ձեռքի բավականին լուրջ վնասվածք։ Նա զարմացած էր այսպիսի մասսայականություն ստացած վնասվածքներով մարդկան քանակից, որին ուշադրություն չի դարձնում պետությունը:
Թ․ Ասատրյանը հորդորում է հրաժարվել Ամանորին պայթուցիկ նյութեր, հրավառության պարագաներ գնելու սովորությունից։ Նրանց կիրառումը կարող է անդառնալի վիճակներ առաջացնել։

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն